10.06.2026
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվում է Երևանի թիվ 45 դպրոցը։
Դպրոցում ընթանում են բետոնացման և ներքին հարդարման աշխատանքներ։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ ճարտարագետների խումբը հերթական այցերի շրջանակում եղել է նաև այս դպրոցի շինհրապարակում։